Սնունդը և առողջությունը
Սննդային նախապատվություններն ու բնավորությունը
«Հակումները որոշակի ֆիզիոլոգիական հիմք ունեն, որոնք օգնում են հասկանալու, թե ինչ մարդ եք իրականում»,- ասում է ԱՄՆ-ի Համի ու հոտառության խանգարումների հետազոտական ֆոնդի ղեկավար, դոկտոր Ալան Ռ. Հիրշը:
Սննդային հակումների հարցով 25 տարվա նրա ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 18 հազար մարդ:
Զգայարանները սքանավորում են անձնականը` Դոկտոր Հիրշի քառորդ դար տևած ուսումնասիրությունների հանրագումարը
Եթե երազում եք աղի մթերքի մասին, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր օրգանիզմում որոշ հանքանյութերի ու միկրոտարրերի անբավարարություն կա: Մի շարք գիտական աշխատանքներ ցույց են տվել, որ կալիումի, կալցիումի ու երկաթի անբավարարություն ունեցող կենդանիները մեծ քանակությամբ աղ են ուտում:
Ձեր բնավորության մասին նման հակումը կարող է ասել, որ հոսանքի ուղղությամբ եք ընթանում: Հիրշի համոզմամբ` նման մարդիկ կարծում են, որ իրենց ճակատագիրն ուղղորդում են ոչ թե սեփական ձգտումները, այլ արտաքին ուժերը:
Եթե առանց շոկոլադի չեք դիմանում
Եթե շոկոլադի մասին եք մտածում, և շոկոլադի բույրն էլ գրգռիչ է ձեզ համար, ապա մասնագետներն ասում են, որ նման վիճակ է առաջանում արյան մեջ սերոտոնինի արտանետման հետևանքով: Շոկոլադը հզոր հակադեպրեսանտ է համարվում, որի կարիքն ունի ձեր մարմինը: Երբ հաճույքի հորմոնների քանակն անբավարար է, պետք է արագ այն վերականգնել: Այդ առումով շոկոլադը լավագույն միջոցն է համարվում:
Շոկոլադի պահանջ ունեցողների բնավորությունը կապված է շոկոլադի տեսակից. եթե նախընտրում եք մուգ շոկոլադը, նշանակում է ձեր կյանքն անվերջ տոն է, դուք թեթև եք ապրում ու իրադարձությունների կիզակետում եք ամենուր` թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Եթե նախընտրում եք կաթնայինը, ապա հանգիստ եք, խորասուզված ներքին ապրումների մեջ, ու ձեզ համար լավագույնը հանգստյան օրն է` լավ գրքի հետ միայնության մեջ:
Համեմված սնունդը խթանում է նյութափոխանակությունը, տաքացնում օրգանիզմը: Որոշ գիտնականներ ենթադրում են, որ համեմունքների նկատմամբ հակումն անկայուն զարկերակային ճնշման, հաճախական շնչառության հետևանքով է առաջանում:
Այս հակումը խոսում է կարգուկանոնի պահանջի մասին, դուք չեք սիրում իզուր վատնել ժամանակն ու երբեք չեք մանրանում:
Եթե կոնֆետի կարիք ունեք
Նման հակումը նման է շոկոլադի նկատմամբ ունեցած պահանջին: Դուք կոնֆետ եք ուզում, երբ ցանկանում եք բարձրացնել տրամադրությունը կամ լրացնել էներգիայի պակասը: Ինչի՞ մասին է դա հուշում:
Հիրշն ասում է, որ քացրակերներն մյուսներից ավելի շատ են հետևում բնազդին: Նա նկարագրում է քաղցրակերներին որպես աշխույժ, զվարթ մարդիկ, ովքեր երբեք չեն ափսոսում արածի համար: Սիրում են տարբերվել ու իրենց առանձնահատուկ զգալ:
Եթե սիրում եք թե՛ կոնֆետ և թե՛ աղի մթերք
Նշանակում է, որ ձեր նյութափոխանակությունն է թուլացել, որը ցանկանում եք խթանել գլյուկոզայի ու նատրիումի համադրությամբ:
Նման սննդի սիրահարները միայնակ մարդիկ են, ովքեր հաճախ շատ տաղանդավոր են: Հիրշի տվյալներով` նրանք արտաքուստ զուսպ են, սակայն գործի մեջ` շատ ստեղծագործ:
06.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ